Ցավալի ու ողբերգական վթար. Հրաչյա Դանիելյանը մահացել է




Այսօր, հունվարի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Աղստև գետում ավտոմեքենա կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով գետից դուրս


են բերել գլխիվայր շրջված Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենան, որից հետո պարզվել է, որ

ավտոմեքենայում դի կա։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստինակության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանտար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Կարեն Աբաջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ

1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետի տեղակալ Էդիկ Կոստանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի

ինքնությունը և՝ ժամը քանիսին է նշված ավտոմեքենան բախվել բետոնե արգելապատնեշին և հայտնվել գետում։ 14։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է՝ մահացածը Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ 42-ամյա Հրաչյա Դանիելյանն էր, ով ծառայում էր ՀՀ

ոստիկանության զորքերում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/01/22/1176757/

oday, on January 22, a tragic car accident took place in Tavush region. At around 11:50 am, the 911 operative control center of the Rescue Service of the Ministry of Emergency Situations received an alarm that there was a car on the Dilijan-Ijjan highway, in the Aghst river. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the 63rd fire-rescue detachment of Ijjan’s Emergency Situations M

inistry operatively arrived with 1 fire brigade. The rescuers, with the help of the citizens, took the Hyundai Santa Fe car upside down from the river by means of a crane, after which it was found out that there was a body in the car. The officers of the 2nd platoon of the 4th platoon of the 2nd officer battalion of the Traffic Police headed by the battalion commander Arsen Mardoyan, the deputy battalio

n commander Aram Adibekyan, the platoon commander Edgar Susliyan and the platoon commander Karen Abajyan arrived operatively. Tigran Barseghyan, the duty officer in charge of the Traffic Police 1-77 operative control center, passed the information about the accident to the Dilijan Investigation Division of the Tavush Regional Investigation Department of the Investigation Com

mittee of Armenia, from where the investigation team headed by Deputy Head Edik Kostanyan arrived. Materials are being prepared in the Dilijan investigation department on the fact. The police and the investigation department are finding out the identity of the deceased, at what time the mentioned car collided with the concrete barrier, it appeared in the river. 14:00 A little while ago, the photojournalist reported that it turned out that the deceased was 42-year-old Hrachya Danielyan, a resi

dent of Pshatavan village, Armavir region, who was serving in the RA Police. Photos և Video: Gagik Shamshyan Notice. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force. © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2021/01/22/1176757/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *