Քոչարյանի հերթական պարտությունը դատարանում. նոր որոշում . տեսեք ինչ օրն են գցել




Ուրբաթ օրը Վճռաբեկ դատարանում տեղի է ունեցել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի բողոքի քննությունը։ Բացման և եզրափակիչ խոսքերով հանդես են եկել և Գագիկ Ջհանգիրյանը, և նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։ Ըստ էության ամբողջ ծավալով ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերի անվավերության հիմքերը։ Գագիկ Ջհանգիրյանը իր բացման խոսքում


հանդես է եկել նաև հայտարարությամբ՝ նշելով, որ այս բողոքի քննության արդյունքում կատարված խախտումը վերացնելու դեպքում հրաժարվում է պետբյուջեից իրեն հասանելիք որեւէ փոխհատուցումից՝ չցանկանալով երկրի համար այս ծանր ժամանակահատվածում բյուջեի վրա որեւէ ավելորդ ծանրաբեռնվածություն թողնել։ Նշենք, որ փոխհատուցման գումարը հասնում է մի քանի

տասնյակ միլիոն դրամի: Հիշեցնենք, Գագիկ Ջհանգիրյանը վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականին իրեն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը: Նա հայցադիմումը դատարան է ներկայացրել 2019 թվականի նոյեմբերին:

Ջհանգիրյանի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի համար հիմք էր հանդիսացել նոր երևան եկած հանգամանքները։ Վճռաբեկ դատարան դիմելու համար որպես նոր երևան եկած հանգամանք էր հանդիսացել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ քրեական գործով կայացված վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքով կայացված որոշումը: 5STOPPED Գործով վճռաբեկ դատարանի որոշումը կհրապարակվի առաջիկայում։

The complaint of former military prosecutor Gagik Jhangiryan took place in the Court of Cassation on Friday. Gagik Jhangiryan and his representative Armen Khachatryan made closing remarks. In fact, the grounds for the invalidity of Robert Kocharyan’s decrees were presented in full. Gagik Jhangiryan made a statement in his opening speech, noting that in case of eli

mination of the violation committed as a result of the investigation of this complaint, he refuses any compensation from the state budget, not wanting to leave any excessive burden on the budget during this difficult period. It should be noted that the amount of compensation reaches several tens of millions of drams. It should be reminded that Gagik Jhangiryan disputes th

e decrees of Robert Kocharyan dismissing him from the post of Deputy Prosecutor General in 2008, as well as depriving him of the rank of First Class State Adviser of Justice. He filed the lawsuit in November 2019. Jhangiryan’s representative Diana Grigoryan told “First News” that the new circumstances were the basis for the lawsuit. The decision to appeal against the verdict in the criminal case against Gagik Jhangiryan was a new circumstance for appealing to the Court of Cassation. 5STOPPED The decision of the Court of Cassation on the case will be published soon

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *