Օրվա ուրախ լուրը․ Խծաբերդում 7 գյումրեցի կարողացել են ճեղքել շրջափակումն ու դուրս գալ.




Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված գյումրեցի 7 կամավորականներ կարողացել են ճեղքել օղակն ու հասնել անվտանգ գոտի։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ընդդիմադիր Կարապետ


Պողոսյանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չհրապարակելով մեր հերոսների անունները

ու առայժմ նրանց հնարամտության մասին մանրամասներ չներկայացնելով։ Նա այս ուրախալի լուրով կիսվել է նաև ֆեյսբուքյան իր էջում, գրելով․ «Ուրախ լուր․ քիչ առաջ զանգահարեց Խծաբերդում շրջափակման մեջ գտնվող ընկերներիցս մեկը, իրեն ու ևս վեց գյումրեցու հաջողվել է ճեղքել օղակը,

հասնել անվտանգ գոտի: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ անուններ ու հանգամանքներ այսօր չեմ նշի»: Հիշեցնենք, որ Խծաբերդում շրջափակման ու գերեվարման մեջ էին

հայտնվել մոտ 160 շիրակցի կամավորականներ, որոնց հարազատները վաղ առավոտից Շիրակի մարզի տարբեր

հատվածներում բողոքի ցույցեր են անցկացնում։ Նրանք փակել էին Գյումրի-Երևան, Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհները, շրջափակել նաև Շիրակի մարզպետարանի շենքը։ Այս պահին դարձյալ հավաքվել են Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց․ բողոքի ցույցերը դեռ շարունակվում են։

7 volunteers from Gyumri who were under siege in Khtsaberd were able to break the ring and reach a safe zone. Opposition member Karapet Poghosyan informed Aravot.am about this, for security reasons, by not publishing the names of our heroes and not presenting details about their ingenuity yet. He shared this good news on hi

s Facebook page, writing ․ “Good news ․ One of my friends who was under siege in Khtsaberd called a while ago, he and six other Gyumri residents managed to break through the ring and reach the safe zone. “For security reasons, I will not name names or circumstances today.” It should be reminded that about 160 Shirak volunteers appeared in the blockade and captivity in Khtsaberd, whose relatives ha

ve been holding protest rallies in different parts of Shirak region since early morning. They closed the Gyumri-Yerevan, Gyumri-Bavra interstate roads, surrounded the building of the Shirak regional administration. At this moment they have gathered again in front of the building of Shirak Marzpetaran ․ The protests are still going on.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *