‼Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շտապ հայտարարությամբ. Գրեք ԱՅՈ, եթե պարոն Փաշինյանի կողքին եք 📷




Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբան տարկյալ, 2012-18թթ. ԱԺ պատգամավոր, 2017-18 թվականներին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:


Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թե դու սխալվել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ:

Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում:

Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդեն նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի: Գահավ իժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում՝ ծանր կոր ուստներով, բազմաթիվ զո հերով, անտանելի ցա վերով, խա ռնակ ու խառնաշփոթ ժամանակներով:

Ու հիմա դու ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա չէր երեկ, մեր այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է երեկ:

Հիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագա չկա»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղ ետն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա:

Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա, եթե դու որոշես, որ այն կա՛, որովհետև ցա վից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունդ:

Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա: Կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր:

Քո Նիկոլ

Hello, citizen of the Republic of Armenia. Citizen of the Republic of Armenia, father of four children, former editor of “Haykakan Zhamanak” daily, former political scientist, 2012-18. NA Deputy, Nikol Pashinyan, Head of the NA “Yelq” Faction in 2017-18, RA Prime Minister, Acting Prime Minister, Candidate for Prime Minister.

I want you not to give up, I want you not to doubt. They try to convince you that you were wrong, thinking that you can be decisive in your homeland, in your state. They are trying to convince you that time has shown the opposite, that you must either be a subject in your homeland or lose your homeland.

And I turn to you with the conviction that the truth is just the opposite. For many years we tolerated many things for the sake of the homeland, and as a result it turned out that we tolerate the destruction of the homeland.

By the time we became intolerant, our homeland was already like a car crashing into an abyss, which we tried to control without a steering wheel and wheels, without a brake or an engine. It is difficult to stop this process of ascension to the throne, with heavy curves, a lot of pain, unbearable pain, turbulent and chaotic times.

And now you have a choice: to obey the time or to obey the time? I want you to submit to time, because time that was not subject to you yesterday is the key to our losses today. Our bitterness today has accumulated yesterday.

Do you remember how many times, how many years you lived with the conviction that “there is no future in this country”? And while you were changing your mind, the biggest salt came and you started thinking that there was no future.

But today was the future yesterday. And tomorrow is the future today, and it will come if you decide that it exists, because you should not lose the ability to dream about the future, to make the future a daily chore.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *