SՎET Հոմ-ը, որը շատ կարճ ժամանակում սիրվել է շատերի կողմից, նոր ու հետաքրքիր սերիաներ է ներկայացնում




Ինչպես գիտեք այսօր ցուցադրվել է SՎET Հոմ-ի նոր՝ 6-րդ սերիան։ Արդեն շատերի կողմից սիրելի դարձած դերասանական կազմը ներկայացավ նոր ու հետաքրքիր դրվագներով։ Ամբողջ ընթացքում Սվետը կրկին փորձում  է համոզել Տոլիկին, որպեսզի վերջինս պատվիրատուին գայթակղի։ 


Չնայած,որ Տոլիկը ոչինչ չի խնայում, բայց՝ ապարդյուն։ Թե՛ դերասանները, և թե՛ ստեղծագործական կազմը և նկարահանող խումբը այնքան սիրով են անում իրենց աշխատանքը, որ հանդիսատեսը չի հասկանում, երբ սկսեց և երբ ավարտվեց  սիթքոմը։

Հանդիսատեսի աչքից չվրիպեց հատկապես Սմբատ պապիկի արկածները, ով ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի դառնա Tik-tok-ի աստղ։ Իսկ, թե ինչպես է ընկնում ու վատանում Սմբատ պապը, ինչպես  է Սմբատիկը վախենում, կարող եք դիտել այս սերիայի ընթացքում։

Իսկ շատերիդ կողմից արդեն սիրելի դարձած Մայրանուշն ու Հայկն էլ շարունակում են իրենց նկարահանումները։ Չնայած նրան, որ Մայրանուշը նոր փորձանք է բերում Հայկի գլխին։

Մանրամասները առաջարկում եմ դիտել տեսանյութում։https://www.youtube.com/embed/803_U-ebaIk

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *