«SՎET Հոմ» -ում շարունակվում է խառնաշփոթը․ ի՞նչ կանի Սվետը տան տղամարդկանց հետ, ովքեր պայքարում են Մայրանուշի համար




Հետաքրքրաշարժ սյուժետային զարգացումներով «SՎET Հոմ» սիթքոմը շարունակում է նվաճել հանդիսատեսի սրտերը։ Սա փաստում են անձամբ դիտողները, ովքեր չեն դադարում անդադար տարածել և մեկնաբանել սիթքոմի սերիաները։ Չնայած, դեռ սիթքոմի 4-րդ սերիան է հրապարակվել, բայց այն ռեկորդային արագությամբ տարածվում է համացանցում։


 Հետևորդները փաստում են, որ սիթքոմի կերպարները ստացվել են, դուր են գալիս իրավիճակները, ոճը, որը մյուսներից տարբերվում է, դե իսկ Միմին՝ շունը, էլ ավելի է գրավել հանդիսատեսին, քանզի՝ նմանօրինակ սիթքոմի ականատես չենք եղել։ Արձանագրենք, որ «SՎET Հոմ» սիթքոմը ստանդարտներից դուրս է,  այն դասական ու հումորային սիթքոմների միքս է, որը չունի տարիքային սահմանափակում:  Յուրաքանչյուր սերիան առանձին պատմություն է, ու միևնույն ժամանակ, կան գծեր, որոնք զարգանում են եթերաշրջանի ընթացքում: 

Հիմա ըստ էության՝ մի փոքր այն մասին, թե ինչ սյուժետային զարգացումներ տեղի ունեցան այսօր հրապարակված սերիայի ընթացքում։ Բոլորիդ կողմից սիրելի Սվետը շարունակում է իր գովազդատուներին փնտրել և անվճար աշխատեցնել Մայրանուշին ու Հայկին, իսկ իրար միս ուտող Սմբատ պապն ու Տոլիկը փորձում են կաշառել Սմբատիկին, որպեսզի վերջինս  օգնի Մայրանուշի սիրտը գրավել։ Ի վերջո Տոլիկը հասնում է հաջողության։ Բայց, Մայրանուշը բարկանում է Սմբատ պապիկի պահվածքից և գնում է, իսկ Հայկը հիմա էլ տուժում է Սմբատ պապի հարվածներից։

Առավել մանրամասն ծանոթանալու համար՝ առաջարկում ենք դիտել զվարճալի սիթքոմի ամբողջական տարբերակը մեզ մոտ։https://www.youtube.com/embed/5RHtN5dGZys

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *