SVET HOME-ի 3-րդ սերիան մեծ բում առաջացրեց համացանցում




1 ժամից ավելի է ինչ համացանցում է հայտնվել SVET HOME-ի 3-րդ սերիան։ Այս ընթացքում այն ռեկորդային դիտումներ է ապահովել։ Հեռուստադիտողի կողմից սիրելի սիթքոմը շարունակում է լուրջ հաջողություններ գրանցել։ Մարդիկ մեծ հույսերով են սպասում սերիալի զարգացումներին։ Այս սերիայի ընթացքում գովազդի աշխարհի թագուհի Սվետը իր ծառայություններ է փորձում փաթաթել պատվիրատուների վրա։ Տոլիկը ծիծաղելի վիճակում է հայտնվում՝ հանուն Սվետի։ Իսկ Սմբատ պապան էլ վեր է կենում սայլակից ու սկսում․․․


Դե իսկ սիթքոմի համն ու հոտը դարձած, անորոշ ժամանակով պրակտիկանտները՝  Հայկն ու Մայրանուշը,  շարունակում են նկարահանումները Սվետենց տանը։ Իսկ ինչպես են պոկում սայլակից Հայկին, որին վրա սոսինձ է քսված, դիտեք տեսանյութում։

Ի վերջո էկրաններից այն կողմում գտնվող մարդիկ  համոզվում են, որ իրականում SVET HOME-ում միակ մարդը, ով խելքը գլխին է, դա Միմին է՝ շունը։ Միևնույն ժամանակ նշում են մեկնաբանություններում, որ սա իրենց դիտած ամենահետաքրքիր ու զվարճալի սիթքոմն է, որին սպասում են մեծ անհամբերությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *