Women’s Club-ն՝ իր այս քայլով, վերջնականապես թաղեց ինքն իրեն…միայն տեսնեք, թե ինչ եղավ ուղիղ եթերում




Խոսքը մասնավորապես վերաբերում է վերոնշյալ հաղորդման՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» համարին․․


«Էս աննասուն գիտնականները սաղ հարցերին ճիտ են պատասխանում»․․․ «Արա սրանք սաղ կյանքները տունը նստած գրքերի շկաֆ են կրծել․․․» Դոձիկներ բարև ձեզ․․․»

Սրանք արտահայտություններ են, որ արվել են այդ համարում ու նմանատիպ ձևով է ընթացել գրեթե աբողջ համարը․․

Այն ենթադրելի արդարացումը թե նման մտքերը բնորոշ են իրենց կարպարներին ու այդ կերպարները այլ կերպ չէին էլ կարող խոսել, իրենց հարազատ լեզվով ասած «ամենապրիմիտիվ կռուտիտն է․․»

Զզվելի բառապաշարով, նեխած մենթալիտետով, կրթված մարդկանց դոձիկ ու լոխ անվանելով, ու այդ կերպ ներկայացնելով, հումորային համարներ կառուցելն առնվազն անընդունելի է․․

Ոչ ոք չի պահանջում՝ բարձրարժեք հումոր, սակայն, նման պլենդուզային ու դեգրադացնող համարները վտանգավոր են հանրության համար, հատկապես պատանիների, որ թիրախային լսարանն են նմանատիպ հաղորդումների․․

Նույն այդ հաղորդման դերասաններից շատերն, իսկապես տաղանդավոր են, ու ցավալի է, որ իրենց տաղանդն օգտագործում են տափակ ու փնթի ձևով՝ սպառելով այն այդ կարգի ցածրաճաշակ ու տգիտություն քարոզող հաղորդումներում․․

Հարգելի Չարենց, գիտեմ, որ Դուք եք ղեկավարում սցենարական աշխատանքներն ու վաղուց եք խելացի, կրթված ու նաև բարձր որակի հումոր ստեղծողի տպավորություն թողել, բայց վերջին րջանու հակասությունները շատ են․․

Հետևաբար խնդրում և հորդորում ենք, որ վերանայեք Ձեր մոտեցուներն ու ավելի ուշադիր լինեք ներկայացվող համարների որակին․․ Հավատացեք, որ սա շատերի համոզմունքն է․․

Եվ խոսքը չի վերաբերում միայն վերոնշյալ հաղորդմանը։ Դժբախտաբար նման տափակությունները զգալիորեն շատացել են ու դրա ամենամեծ մեղավորները հենց մենք ենք․․

Սա բարոյախրատական հերթական հորդորը չէ։ Պետք է ի վերջո մաքրել աղբը եթերից, իսկ մաքրել հնարավոր է բացառապես չդիտելով ու չծափահարելով այդ աղբին․ իր էջու գրել է Լիլիթ Հակոբյանը․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *